Չեխահայ Անատոլի Հունանյանը նվաճել է Քիքբոքսինգի աշխարհի վետերանների չեմպիոնի կոչումը` նվաճելով ոսկե մեդալ

24 Նոյեմբերի 2023, 12:23

Սպորտ

Պորտուգալիայի Ալբուֆեիրա քաղաքում անցկացված քիքբոքսինգի աշխարհի առաջնությունում Չեխայի հավաքականի անդամ բռնցքամարտիկ Անատոլի Հունանյանը 84 կգ քաշային կարգում մրցապայքարի մեջ է մտել Պորտուգալիայի եւ Գերմանիայի մարզիկների հետ եւ երկուսին էլ հաղթելով՝ դարձել է Քիքբոքսինգի KickLight մարզաձեւի վետերանների աշխարհի չեմպիոն։

Քանի որ նա արդեն 41 տարեկան է, բազմիցս հանդես է եկել սիրողական եւ պրոֆեսիոնալ ռինգում, դարձել Չեխիայի, Եվրոպայի եւ աշխարհի բազմակի չեմպիոն, այժմ կարող է մասնակցել միայն վետերանների մրցապայքարին, որը սկսվում է 40 տարեկանից բարձր տարիքային խմբի համար։ Այս մասին փոխանցում է Orer.eu-ն:

Թեեւ Անատոլին հանդես էր գալիս Չեխիայի հավաքականի կազմում՝ բայց հոգով ու սրտով Հայաստանի հետ է, մշտապես ծածանել է նաեւ հայկական դրոշը։ Իսկ այս տարի հաղթահարելով 5165 մետրը, բարձրացել էր Արարատի գագաթը։ Իբրեւ վկայություն այդ կապվածության, նրա մեջքի վրա բացի Արարատից, դաջված են նաեւ Հայկ Նահապետն ու Սասունցի Դավիթը։