Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի լավագույն ծանրորդ
Գարիկ Կարապետյանը ճանաչվել է Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում ավարտված ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի լավագույն ծանրորդ: Այս մասին տեղեկացրել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Տղամարդկանց պայքարում լավագույնը, անշուշտ, Հայաստանից Գարիկ Կարապետյանն էր: 102 կգ քաշայինների Եվրոպայի չեմպիոնը նվաճեց իր երրորդ անընդմեջ պատանեկան աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 67 կգ քաշային երկու ծանրորդներ՝ Գոռ Սահակյանը Հայաստանից և Հեմփթոն Մորիսը ԱՄՆ-ից, զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը»,- գրված է ֆեդերացիայի կայքում: