Արամ Ա Կաթողիկոսը Նյու Յորքում Վատիկանի ներկայացուցչի հետ քննարկեց արցախահայության հետ կապված հարցեր

27 Նոյեմբերի 2023, 15:25

Քաղաքականություն

Նոյեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ հանդիպել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Վատիկանի ներկայացուցիչ Կապրիել Գաչիա Արքեպիսկոպոսը։

Վատիկանի ներկայացուցչի հանդիպումը Նորին Սրբության հետ տեւել է շուրջ երկու ժամ, մտերմիկ մթնոլորտում։ Քննարկումների մեջ կարեւոր տեղ են գրավել Արցախի հարցը, ինչպես նաեւ Լիբանանի նախագահական ընտրությունը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսութեան ու Վատիկանի սերտ հարաբերութիւնները։

Հանդիպումը առիթ է հանդիսացել պարզելու Հայրապետի տեսակետները եւ Կաթողիկոսարանի կողմից կատարված աշխատանքները, միաժամանակ իմանալու Վատիկանի մոտեցումները վերոհիշյալ հարցերի շուրջ:

Հիմա եթերում