ԱՄՆ-ն օգտագործում է ցանկացած գործիք՝ ՀՀ-ով «ոչ խաղաղ» ճանապարհով առևտրային երթուղու բացումը թույլ չտալու համար. պետքարտուղարի օգնական

28 Նոյեմբերի 2023, 11:40

Քաղաքականություն

Մենք Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն ենք տեսնում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

«Մեզ ոգևորում է այն, որ երկու կողմերն էլ միմյանց հետ խոսում են՝ ուղղակիորեն և միջնորդների միջոցով: Եվ դրա շնորհիվ մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանին օգուտ բերելու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը կարողանա հոսել Ադրբեջանի և Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, դա զգալի խթան կլինի այս առևտրային ճանապարհի բոլոր երկրների համար: Եվ մենք ուրախ կլինենք դրա մի մասնիկը դառնալու հնարավորությանը։

Եթե որոշում կայացվի դրան չհասնել խաղաղ ճանապարհով, մենք ստիպված կլինենք օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ այս տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումից խուսափելու համար։ Այսպիսով, մենք կողմերին շատ հստակ ներկայացրել ենք այն, ինչ հույս ունենք տեսնել և այլ կերպ առաջ շարժվելու հետևանքները: Այնպես որ, մենք անհամբեր կսպասենք, թե ինչպես կավարտվի խաղը»,- նշել է նա։