UFC-ով տարվեցի Խաբիբ Նուրմագոմեդովի շնորհիվ․ Արման Ծառուկյան
UFC-ի թեթև քաշի (մինչև 70 կգ) ռուս մարտիկ Արման Ծառուկյանը պատմել է, որ իրեն ոգեշնչել են Խաբիբ Նուրմագոմեդովի ելույթները: Այս մասին հայտնում է championat.com-ը։
«Դա Խաբիբ Նուրմագոմեդովն էր։ Ես տարվեցի UFC-ով նրա շնորհիվ։ Ես դիտեցի նրա մենամարտերի տեսանյութերը և ցանկացա բռնցքամարտիկ դառնալ։ Այս ամբողջ ընթացքում նա ինձ համար օրինակելի էր։ Խաբիբը հույսի խորհրդանիշ է ինձ նման մարդկանց համար», – Ծառուկյանի խոսքը մեջբերում է Middle Easy-ն։
Վերջին գոտեմարտում Ծառուկյանը հանդիպել է բրազիլացի Ժոակիմ Սիլովայի հետ։ Մենամարտը տևել է երկու ռաունդ և ավարտվել Արմանի վաղաժամ հաղթանակով՝ տեխնիկական նոկաուտով:
27-ամյա մարզիկը խառը մենամարտերում անցկացրել է 23 մենամարտ, որոնցում տարել է 20 հաղթանակ (8 նոկաուտով) և կրել 3 պարտություն: