Տիգրան Ավանեսյանը դարձել է Ռուսաստանի գավաթի «Բալթիկա»-«Լոկոմոտիվ» հանդիպման լավագույն խաղացող

29 Նոյեմբերի 2023, 17:57

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը լավագույն խաղացող է ճանաչվել Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին՝ «Բալթիկա»-«Լոկոմոտիվ» խաղում:

Հանդիպումը կայացել է նոյեմբերի 28-ին եւ ավարտվել 2։2 հաշվով։ Ավանեսյանը դարձել է գոլի հեղինակ։

21-ամյա ֆուտբոլիստը 65-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը:

Հայ ֆուտբոլիստի համար սա առաջին գոլն է այս մրցաշրջանում անցկացրած 10 հանդիպումներում։