Անաստասիա Դեմուրճյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

01 Դեկտեմբերի 2023, 18:55

Սպորտ

Հայազգի ռուսաստանցի սիրողական կին բռնցքամարտիկ, 19-ամյա Անաստասիա Դեմուրճյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ Համապատասխան հրամանը ստորագրել է Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը։

Այս տարվա մարտին Նյու Դելիում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Անաստասիան նվաճեց Ռուսաստանի հավաքականի միակ ոսկե մեդալը՝ հաղթելով մինչև 70 կիլոգրամ քաշային կարգում։