Անաստասիա Դեմուրճյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում
01 Դեկտեմբերի 2023, 18:55
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/12/01144223/photo_2023-11-29_10-17-05.jpg)
Հայազգի ռուսաստանցի սիրողական կին բռնցքամարտիկ, 19-ամյա Անաստասիա Դեմուրճյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ Համապատասխան հրամանը ստորագրել է Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը։
Այս տարվա մարտին Նյու Դելիում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Անաստասիան նվաճեց Ռուսաստանի հավաքականի միակ ոսկե մեդալը՝ հաղթելով մինչև 70 կիլոգրամ քաշային կարգում։
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/12/01144223/photo_2023-11-29_10-17-26-682x1024.jpg)