Դավիթ Հովհաննիսյանը՝ Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրիի արծաթե մեդալակիր

13 Դեկտեմբերի 2023, 09:32

Սպորտ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 370 կգ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրիում, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

96 կգ քաշայինների պոկում վարժությունում Հովհաննիսյանը ցույց է տվել 170 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 200 կգ կշռող ծանրաձողը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք (170 + 200 կգ):

Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրին կտևի մինչև դեկտեմբերի 14-ը: