Տուլայի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Հարություն Գրիգորյանը հեռացել է «Չայկա» ֆուտբոլային ակումբից

17 Դեկտեմբերի 2023, 10:05

Սպորտ

25-ամյա Հարություն Գրիգորյանի և «Չայկայի» միջև համագործակցությունը դադարեցվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Այս մասին ակումբը հայտնել է սոցցանցերի իր էջում։

Մարզիկը ակումբ է տեղափոխվել 2023 թվականի հուլիսին։ Այս ընթացքում նա հասցրել է մասնակցել 17 հանդիպման և կատարել 2 գոլային փոխանցում:

Հարությունը «Կրասնոդարի» սան է։ Նա թիմում անցկացրել է 169 հանդիպում, դարձել 20 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում իր նորամուտը նշել Է «Կրասնոդար» ՖԱ-ի կազմում՝ «Աստրախան» ՖԱ-ի դեմ խաղում: