Միքայել Լորիս-Մելիքով. հայազգի ռուս զորահրամանատարը
Միքայել Տարիելի Լորիս-Մելիքովը հայազգի ռուս զորավար և պետական գործիչ է, Ռուսական կայսրության ներքին գործերի նախարարը։
Նա հայտնի դարձավ որպես փայլուն հրամանատար, ռուս-թուրքական և Ղրիմի պատերազմների հերոս:
Ծնվել է Թիֆլիսում, մեծահարուստ հայի ընտանիքում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի Նիկոլաևի հեծելազորային ուսումնարանը։ 22 տարեկանում Լորիս-Մելիքովը կռվել է Մալայա Չեչնիայում և Դաղստանում, թուրքերի դեմ մարտերում տարբերությունների համար պարգևատրվել է «Քաջության համար» մակագրությամբ ոսկե սաբերով, ստացել գնդապետի կոչում։
Նրա հրամանատարությամբ 1855 թ. վերցվել է Կարսի բերդը և Կարսի ողջ գավառը։ Լորիս-Մելիքովը նշանակվել է Կարսի մարզի պետ։ 1856թ. ընդամենը 30 տարեկան հասակում նշանակվել է գեներալ-մայորի կոչում:
1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ղեկավարել է ռազմական գործողությունները Անդրկովկասում։ Արդահանը գրավելու համար 1877 թ. մայիսի 5 — ին պարգևատրվել է «Սբ. Գեորգի» շքանշանով, Կարսը կրկին գրավելու համար՝ «Սբ.Վլադիմիրի» շքանշանով: Ռուսական կայսրությանը մատուցած ծառայությունների համար ստացել է կոմսի կոչում։ Եղել է ներքին գործերի նախարար:
Ալեքսանդր II-ի սպանությունից հետո Լորիս-Մելիքովը հրաժարական է տվել։ Մինչև կյանքի վերջը նա մնաց ռուսական կայսրության պետական խորհրդի անդամ:
Տեքստը կարդում է դերասան Ալեքսանդր Խոշաբաևը
Alpha HISTORY-ն Alpha News-ի նոր եթերաշրջանի բացառիկն է: Սա պատմական դիմանկարներից կազմված անիմացիոն շարք է, որտեղ հակիրճ և բովանդակալից պատմություններում ներկայացված են հայտնի հայեր, ովքեր բեկել են պատմության ընթացքը և որոնց ճանաչում են ամբողջ աշխարհում: