Վարդան Սարկիսովն ընդգրկվել է ռուսաստանցի քաղաքական խորհրդականների թոփ-20-ում
22 Դեկտեմբերի 2023, 18:05
Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալությունը (АПЭК) հրապարակել է 2023 թվականի ռուս քաղաքական խորհրդականների վարկանիշը։
АПЭК-ի վարկածով լավագույն 20-յակում է հայտնվել նաև հայ քաղաքական խորհրդատու Վարդան Սարկիսովը:
АПЭК-ի վերլուծաբանները գնահատել են յուրաքանչյուր գործչի չորս չափանիշներով:
Ինչպես հայտնում է «Региональные комментарии» պորտալը, քաղաքական խորհրդականները գնահատվել են ըստ հայտնիության աստիճանի։ Խոսքը, առաջին հերթին, մասնագիտական հանրությունում, տարածաշրջանային եւ դաշնային էլիտայի միջավայրում, գործարար մեդիայում հայտնիության մասին է,:
Երկրորդը «ռեսուրսայնության» չափանիշն էր։ Վարկանիշում դիրքը որոշվում է այն ռեսուրսների քանակով, որոնք գտնվում են ֆիգուրանտի տրամադրության տակ։ Կապիտալի հետ մեկտեղ խոսքը հեղինակության ակտիվների, լրատվամիջոցների և այլ ռեսուրսների մասին է։
Այնուհետև АПЭК-ը գնահատել է քաղաքական խորհրդականներին ըստ «խաղացող/ծառայողական» չափանիշի: Եթե գործիչը հարաբերություններ է պահպանում տարբեր հաճախորդների հետ, ապա նրա կայունությունը համարվում է ավելի բարձր:
Օգտագործվել է նաև գործարար շփումների կանոնավորության չափանիշը։