Ադրբեջանն այլևս ոչ մի ռազմական նպատակ չունի. Հաջիև

20 Դեկտեմբերի 2023, 19:34

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերքել է մտավախությունները, որ Բաքուն ծրագրում է զենքի ուժով «ցամաքային միջանցք կտրել» դեպի Նախիջևան՝ Հայաստանի տարածքով, փոխանցում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։

«Ադրբեջանն այլևս չունի ռազմական նպատակներ։ Մեզ համար պատերազմն ավարտված է։ Մենք ստացանք այն, ինչին արժանի էինք»,-ասել է նա:

Խոսելով Բաքվի և Երևանի միջև բանակցությունների մասին՝ Հաջիևը նշել է, որ դեռ կան «խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն»՝ միաժամանակ շեշտելով, որ շատ ավելի մոտ են խաղաղությանը, և այլևս լուրջ խնդրահարույց հարցեր չեն տեսնում։