Երկիրը գնում է դեպի ինքնաոչնչացում. Միխայիլ Շահնազարովը՝ Sputnik Արմենիայի հեռարձակման լիցենզիայի կասեցման մասին
23 Դեկտեմբերի 2023, 00:14
Ռուս լրագրող և գրող Միխայիլ Շահնազարովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Sputnik Արմենիայի հաղորդումների հեռարձակման լիցենզիայի կասեցումը։
«Սա ինձ չզարմացրեց, երկիրը գնում է դեպի ինքնաոչնչացում։ Ի՞նչն է այստեղ զարմանալի, հայերն, ըստ ամենայնի, իրենց առջեւ խնդիր են դրել, ինչպես մերձբալթյան որոշ ժողովուրդներ, մնալ միայնակ, այսինքն՝ մենք մենակ ենք մնալու. մնացածը թող հեռանան։ Մենք լինելու ենք մոնոէթնիկ պետություն, որը ժամանակի ընթացքում կմեռնի: Բայց նրանք մոռանում են իրենց հարեւանների մասին, որոնք իրենց ոչ մի կերպ հանգիստ կյանք չեն տա։ Ուստի նրանք թռիչքներ կատարեցին դեպի այս ինքնաոչնչացումը։
Դե փակեցին Sputnik-ը։ Ինչի՞ պատճառով։ Որովհետև քննադատությունը միանգամայն արդարացի է։ Երբ լսում եմ, որ Փաշինյանը փակել է Sputnik-ը, սա անհեթեթություն է: Փաշինյանը շրջապատված է իր նման նույն տականքներով, անկիրթ, վատ դաստիարակված։ Եվ այդ տականքներն այնտեղ շատ են: Ուստի ասել, որ Փաշինյանը փակեց… Չէ, Հայաստանի իշխանությունը փակեց։ Կարծում եմ՝ նրանք կգնան մերձբալթյան հանրապետությունների ճանապարհով։ Այնտեղ ռուսական հեռուստատեսություն դիտելու համար տուգանքը կազմում է 700 եվրո»,- կարծում է լրագրողը։
Մոդելավորելով Հայաստանի ղեկավարության հաջորդ քայլերը՝ Շահնազարովը լրատվական ոլորտում արգելող միջոցների զարգացումը տեսնում է միայն աճող տեմպերով։
«Ընկերությունը երկար տարիներ հեռարձակվում է: Առաջին ծիծեռնակը, առաջին քայլը, կարելի է ասել՝ փորձնական քայլը: «Դե (Հայաստանի ղեկավարությունը կարծում է) մենք կփակենք Sputnik-ը, կտեսնենք, թե ինչպես կպատասխանեն դրան։ Այնուհետև մենք կփակենք մեկ այլ ռուսական ալիք: Հետո կդիտենք ադրբեջանական և թուրքական հեռուստատեսություններ։ Եվ ամեն ինչ լավ է»,- իրադարձությունների հնարավոր զարգացում է կանխատեսում Շահնազարովը։
«Իշխանություն եկան այլասերվածները, նրանք, որոնք եկել են իշխանության, ազգություն չունեն, նրանք իսկապես այլասերվածներ են, բայց նրանց երակներով հայի արյուն է հոսում: Հայ ժողովրդի մասով հասկանում եմ, որ հոգնել է։ Բայց ժողովուրդը երկար ժամանակ ոչինչ չէր անում ինչ-որ բան փոխելու համար՝ բացառությամբ արցախցիների: Եվ, ցավոք, Հայաստանի ապագայում ես լավ բան չեմ տեսնում»,- ամփոփել է Alpha News-ի զրուցակիցը։