Մոսկվան տեսնում և աջակցում է Բաքվի և Երևանի կամքը խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. Պեսկով
27 Դեկտեմբերի 2023, 15:47
Ռուսաստանը տեսնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու քաղաքական կամք և աջակցում է այդ քայլին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գլխավորն այն է, որ մենք տեսնում ենք քաղաքական կամքի առկայություն երկու կողմից՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում։ Իհարկե, մենք սատարում ենք դրան։ Մենք կարծում ենք, որ նման համաձայնագրի կնքումը օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար»,- ասել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել նախօրեին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, Պեսկովն անվանել է «ոտքերի վրա կարճ շփում», այլ ոչ թե բանակցություններ։
«Նրանք երեկ բանակցություններ չեն վարել, բայց նման իրադարձությունները, այդ թվում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, միշտ լավ հնարավորություն են տեղում կարճ շփումների համար։ Այդպես էր նաև այս անգամ»,- ասել է Կրեմլի խոսնակը։