Բաքուն հույս ունի խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել

03 Հունվարի 2024, 21:45

Քաղաքականություն

Բաքուն հույս ունի մոտ ապագայում խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նա նշել է, որ բանակցությունների ֆիզիկական բացակայության ֆոնին երկու կողմերն էլ նախագծերի փոխանակումները շարունակում են․

«Հուսով ենք, որ Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնելուց հետո, բանակցություններում բեկումնային կետի հասնելու հնարավորությունները շատ ավելի մեծացել են»։