Մխիթարյանի գոլային փոխանցումը և «Ինտեր»-ի հաղթանակը

06 Հունվարի 2024, 18:55

Սպորտ

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում առաջատար «Ինտեր» Միլանում ընդունել է «Վերոնային»։

13-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Վերոնա»-ի պատասխան գոլը 74-րդ րոպեին խփել է ֆրանսիացի հարձակվող Թոմա Անրին։
Իսկ «Ինտեր»-ի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփել է իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին։

Այսպիսով, «Ինտեր»-ը 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուս»-ից։