Շնորհավորում եմ բոլոր հայերին, հատկապես Արցախի բազմաչարչար ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ. Բերգ
07 Հունվարի 2024, 23:10
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է հայերին եւ հատկապես արցախցիներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
«Շնորհավորում եմ բոլոր հայերին, հատկապես Արցախի բազմաչարչար ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Լիահույս եմ, որ այս տարին բոլորիդ խաղաղություն և բարգավաճում կբերի»,-գրել է նա։