«Նախկինի պես հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է». Պատել
12 Հունվարի 2024, 10:21
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վենդանտ Պատելը ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե կա արդյո՞ք որևէ առաջընթաց Հարավային Կովկասի հարցով հատուկ խորհրդական Բոնոյի բանակցություններից, Պատելն ասել է.
«Շարունակում է լինել։ Մենք նախկինի պես հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է: Սա այն է, ինչի վրա պետդեպը կշարունակի աշխատել: Ակնհայտ է, որ համակարգող Բոնոն, պետքարտուղարը և մյուսները շարունակում են ակտիվորեն զբաղվել դրանով: Պարզապես այս պահին ես ձեզ համար թարմացումներ չունեմ», — նշել է Պատելը։