Արուս Ազնավուրյան․ Հայաստանի խորհրդային դերասանուհին
17 Հունվարի 2024, 00:25
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հունվարի 16-ին լրացավ գեղեցկուհի դերասանուհի Արուս Ազնավուրյանի ծննդյան 120-ամյակը։
Արուս Ազնավուրյանը ծնվել է 1904 թվականի հունվարի 16-ին Թիֆլիսում։ Հոր հետ ծանոթացել է ծնվելուց մի քանի տարի անց: Նա Նիկոլայ II-ի խոհարարներից էր, և նրան տեսնելու համար ընտանիքը գնացել է Ղրիմ, որտեղ էլ գտնվում էր թագավորական արքունիքը։
Փոքրիկ Արուսի հիշողության մեջ վառ է տպավորվել այն պահը, երբ հայրիկը մայրիկին նվիրել է «Կայսրուհու սիրելի բույրը» օծանելիքի սրվակը:
Ավելի ուշ Արուսը տեղափոխվել է Հայաստան, որտեղ ընդունվել է թատրոն, ճիշտ է՝ ոչ մայրաքաղաք։ 1930-1989 թվականներին Ազնավուրյանը եղել է Լենինականի Ա. Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի։ Նա խաղացել է ավելի քան հարյուր դեր, և դա արել է փայլուն: Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանդես է եկել հոսպիտալներում։
Արուս Ազնավուրյանը լեգենդար Շառլ Ազնավուրի հորաքույրն էր, ով անկեղծորեն հիանում էր հորաքրոջ դրամատիկ տաղանդով։
Ազնավուրյանը դարձել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
Արուս Միսակի Ազնավուրյանը կյանքից հեռացել է 1989 թվականի փետրվարի 13-ին Երևանում՝ շրջապատված երեխաներով, թոռներով և ծոռներով: