Պատրաստ ենք աջակցել տարածաշրջանային կայունությանն ուղղված նախաձեռնություններին․ Վրաստանը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին

17 Հունվարի 2024, 11:42

Քաղաքականություն

Վրաստանը պատրաստ է համագործակցել իր հարևան երկրների հետ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների դիվերսիֆիկացման և ամրապնդման ընդհանուր նպատակին հասնելու համար։

Այս մասին ընդգծել են Հայաստանում Վրաստանի դեսպանությունից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպե՞ս է Վրաստանը վերաբերվում Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

«Մենք ճանաչում ենք Կովկասի ռազմավարական նշանակությունը որպես հաղորդակցությունների համար կենսական կարևորություն ունեցող տարածաշրջան և դրա աճող կարևորությունը կապի ապահովման գործում:

Վրաստանը պատրաստ է համագործակցել հարևան երկրների հետ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների դիվերսիֆիկացման և ամրապնդման մեր ընդհանուր նպատակին հասնելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը, տնտեսական աճին և կապերի ընդլայնմանը»,- նշել են Վրաստանի դեսպանությունից։

Հիմա եթերում