Ծաղկաձորում պատրաստվելու համար կան բոլոր պայմանները․ ՌԴ չեմպիոն Ելիզավետա Պանտրինա

19 Հունվարի 2024, 10:10

Սպորտ

Դահուկավազքի Ռուսաստանի չեմպիոն Ելիզավետա Պանտրինան հայտնել է, որ Ռուսաստանի հավաքականի կազմում կնախապատրաստվի ամենաուժեղների սպարտակիադային։ Ինչպես գրում է asnta.ru-ն, հավաքները կտևեն 12 օր և կանցկացվեն Հայաստանում՝ Ծաղկաձորում:

«Հայաստանում պատրաստվելու համար կան բոլոր պայմանները՝ բարձրություն, ձյուն։ Մենք փորձեցինք այս վայրը ամռանը և գոհ մնացինք։ Այո, ֆիզիկական պատրաստվածությունն այժմ վատ չէ, բայց միևնույն է, աշխատելու բան ունեմ, որպեսզի ամենաուժեղների սպարտակիադայի և Ռուսաստանի առաջնության համար օպտիմալ մարզավիճակում լինեմ», — նշել է նա։

Ծաղկաձոր առողջարանային քաղաքը գտնվում է 1800 մետր բարձրության վրա։ Այն հայտնի վայր է մարզիկների համար դեռ խորհրդային ժամանակներից։ Տեղական կլիման և շրջակա միջավայրը զգալիորեն բարձրացնում են հեմոգլոբինի մակարդակը մարզիկների արյան մեջ: