Հայ մարզիկները ելույթ կունենան Հարավային Կորեայում կայանալիք Գանգվոն 2024 ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում

22 Հունվարի 2024, 10:00

Սպորտ

Հարավային Կորեայում տեղի է ունեցել Գանգվոն 2024 ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

Հայաստանը օլիմպիական խաղերում կներկայացնեն երեք մարզիկներ՝ Հակոբ Հակոբյանը (17 տարեկան, Ծաղկաձոր, լեռնադահուկային սպորտ), Արմեն Մարգարյանը (16 տարեկան, Աշոցք, դահուկավազք) և Ֆենյա Գալստյանը (16 տարեկան, Աշոցք, դահուկավազք):

Այս տարվա ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերին մասնակցում են ավելի քան 1800 մարզիկներ 78 երկրներից, որոնք մրցում են 14 օրվա ընթացքում (հունվարի 19-ից փետրվարի 1-ը) 4 քաղաքներում: Սրանք առաջին ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերն են Ասիայում։