Աննա Դալլաքյանը մեկնաբանել է «Ռոստով» ֆոտբոլային ակումբ տեղափոխությունը

24 Հունվարի 2024, 20:07

Սպորտ

Հայ կիսապաշտպան Աննա Դալլաքյանը խոսել է «Ռոստով»-ի կանանց ֆոտբոլային ակումբ տեղափոխվելու մասին։ Այս մասին գրում է championat․com-ը։

«Անցյալ ամառ արձակուրդի ժամանակ Ռուսաստանում էի, բայց առաջին անգամ եմ այս քաղաքում։ Այստեղ ամեն ինչ պրոֆեսիոնալ է, ուրախ եմ տեսնել, թե ինչպես է այստեղ զարգանում կանանց ֆուտբոլը։ Մարզումները լավ են ընթանում, չնայած թիմի խաղացողներից շատերին դեռ չեմ հանդիպել, բայց մենք երկար ճանապարհ ունենք անցնելու և միմյանց ճանաչելու։

Հաճախ եմ հետևել «Ռոստովի» խաղերին։ Թիմը լավ տեսք ունի, ինձ դուր է գալիս թիմի անդամների նվիրվածությունն իրենց աշխատանքին, հուսով եմ, որ կդառնամ թիմի մի մասը և միասին մեծ հաջողությունների կհասնենք»,- Դալլաքյանի խոսքը մեջբերում է «Ռոստովի» պաշտոնական կայքը։

«Ռոստովը» 2023 թվականի կանանց Սուպեր լիգայի մրցաշրջանն ավարտել է 7-րդ տեղում։ Եզրափակիչ փուլի վերջում թիմը վաստակել է 21 միավոր։