Ուդմուրտիայում «Ուրարտու» կազմակերպությունն անցկացրել է շախմատի ավանդական մրցաշար

30 Հունվարի 2024, 23:02

Սպորտ

Ուդմուրտիայի Հանրապետության ժողովուրդների բարեկամության տանը տեղի է ունեցել շախմատի ավանդական մրցաշար ազգային և մշակութային միությունների ներկայացուցիչների միջև՝ նվիրված ազգային քաղաքականության նախարար Վլադիմիր Զավալինի հիշատակին: Այս մասին գրում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։

Մրցույթի հիմնական նպատակն է ստեղծել բարեկամական մթնոլորտ և ազգամիջյան փոխըմբռնում հանրապետության հասարակական միավորումների միջև։

Այս տարի մրցաշարին մասնակցել է 59 թիմ։

Մրցույթի կազմակերպիչը Ուդմուրտիայի հայկական «Ուրարտու» հասարակական կազմակերպությունն է։