Ըմբիշներ Տիգրան Համբարձումյանն ու Արսեն Գալուստյանը մեդալներ են նվաճել Մոսկվայի առաջնությունում
31 Հունվարի 2024, 08:45
Կայացել է Մոսկվա քաղաքի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունը:
Իր տարիքային խմբում հայ մարզիկ Տիգրան Համբարձումյանը գրավել է առաջին տեղը, իսկ Արսեն Գալստյանը դարձել է արծաթե մեդալակիր:
Առաջնությանը մասնակցել են Մոսկվայի մարզական հաստատությունները ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ: