Փոփոխված հանգամանքները տեսանելի ապագայում հնարավորություն են տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքել. Պեսկով

26 Մայիսի 2023, 14:51

Բոլոր

Ներկա հանգամանքները թույլ են տալիս ակնկալել տեսանելի ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը, սակայն գլխավորը ոչ թե ժամանակը, այլ բոլոր հարցերի վերջնական լուծումն է, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա տեղեկացրել է՝ հաջորդ շաբաթվա վերջին Մոսկվայում կհավաքվեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները՝ քննարկելու կողմերի միջև առկա խնդիրները։

«Ինչպես ասվեց երեկ հանդիպման ժամանակ, հանգամանքները փոխվել են շատ առումներով, և իրականում հայեցակարգային առումով այս փոփոխված հանգամանքները թույլ են տալիս տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր կնքել», — ասել է Պեսկովը։

Հիմա եթերում