Նովոռոսիյսկում կայացել է Հայոց Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառում

05 Փետրվարի 2024, 13:06

Մշակույթ

Նովոռոսիյսկի հայկական «Լույս» ընկերությունում (Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղ) տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության բանակի օրվան։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի հայերի միության տելեգրամյան ալիքը։

Միջոցառումը կազմակերպել է կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Աստղիկ Գալուստյանն իր աշակերտների հետ՝ «Կտոր մը երկինք» թատերախմբի, ինչպես նաև «Ուրարտու» և «Ախթամար» հայկական պարային համույթների սաների մասնակցությամբ։