«Հանուն խաղաղության և բարության» բարեգործական փառատոն՝ ՌԴ Արմավիր քաղաքում

08 Փետրվարի 2024, 09:40

Մշակույթ

Ռուսաստանի Արմավիր քաղաքում անցկացվել է «Հանուն խաղաղության և բարության» հայկական մշակույթին նվիրված բարեգործական փառատոն: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։

Փառատոնին մասնակցում էին Արմավիրի և Կրասնոդարի երկրամասի Արևելյան շրջանի հայ համայնքը ներկայացնող ստեղծագործական խմբեր և կատարողներ:

Բարեգործական փառատոնից ստացված ողջ հասույթը կուղղվի Արցախից բռնի տեղահանվածների աջակցությանը, Արմավիրի հայ համայնքի զարգացմանը, ինչպես նաև Հատուկ ռազմական գործողության վայրում գտնվող ռուս զինվորականներին։