Կյանքը պայքար է․ Արմեն Մազմանյան
15 Փետրվարի 2024, 23:30
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Այսօր անվանի ռեժիսոր, դերասան և արվեստի գործիչ Արմեն Մազմանյանը կդառնար 64 տարեկան:
Արմեն Մազմանյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 15-ին Երևանում։ Նա վաղ մանկուց սիրել է ստեղծագործել։
Մազմանյանն իր ուղին սկսել է Երևանի Կամերային թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր, իսկ ավելի ուշ ղեկավարել է «Ակունք» էթնիկ համույթը:
Նա երկար տարիներ եղել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր: 1989թ. հիմնադրել է «Գոյ» փորձարարական թատրոն-ստուդիան, իսկ 1995թ-ին՝ «Հայարտ սինեմա» հիմնադրամը:
1998-2011 թվականներին Արմեն Մազմանյանը եղել է դերասանական վարպետության դասընթացի ղեկավար, իսկ մինչև 2014 թվականը եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր:
Արմեն Մազմանյանն իր համարձակ բնավորության շնորհիվ եղել է Ղարաբաղյան առաջին պատերազմի կամավոր։
2009 թվականին ռեժիսորն արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալի, «Գիտակցված մահը անմահություն է» և «Մարտական ծառայության համար» մեդալների:
Տաղանդավոր ռեժիսորը մահացել է 2014 թվականի հունվարի 8-ին: