Հայրենիքից անգամ մեկ կոպեկ գողացածները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Նարեկ Կարապետյան
19 Նոյեմբերի 2026, 20:50
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ։ «Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն այնպես, ինչպես պատժում են ծնողներին չլսող և ձեռքից գնացած երեխաներին․ նրանց «ականջները պետք է քաշել»։
Մարդկանց անմեղ տեղը վարկաբեկել ցանկացող՝ Փաշինյանի նման ստնտուկները նույնպես պետք է պատժվեն։ Խոսքը COP-ի համար 30 միլիոն դոլար և Ակադեմիական քաղաքի համար 20 միլիոն դոլար դուրս գրելու, ապա սեփական գողության մեղքը ուրիշների վրա բարդելու փորձերի մասին է»,-նշված է հայտարարության մեջ։