ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. հերքում
16 Փետրվարի 2024, 14:31
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/12103113/l-0x0wh-786x458z-1-6.jpg)
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: