Քննարկեցինք` ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին․ ԱՄՆ պետքարտուղար

17 Փետրվարի 2024, 16:10

Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարը Բլինկենը X սոցիալական ցանցում գրառում է կատարել Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին՝ այն որակելով արդյունավետ։

«Այսօր մենք արդյունավետ զրույց ունեցանք Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին և ինչպես կարող ենք շարունակել ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները»,-գրել է նա։