Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտել է կարիերան՝ նվաճելով ԵԱ-2024-ի բրոնզե մեդալ

20 Փետրվարի 2024, 10:35

Սպորտ

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) նվաճել է ծանրամարտի Եվրոպայի 2024 թվականի առաջնության բրոնզե մեդալը:

36-ամյա ծանրորդն իր վերջին մոտեցումից հետո ցույց է տվել, որ սա իր կարիերայի վերջին ելույթն էր: Խուրշուդյանը հանել է մարզակոշիկները, համբուրել ծանրաձողը և արցունքն աչքերին հեռացել դահլիճից։

Հռիփսիմե Խուրշուդյանը 2007 թվականի Եվրոպայի չեմպիոն է, 2006 թվականի ԵԱ արծաթե մեդալակիր, 2023 թվականի ԵԱ և 2024 թվականի ԵԱ բրոնզե մեդալակիր: