Քանդակագործ Կոնստանտին Պետրոսյանի հիշատակին նվիրված ցուցահանդես՝ Մոսկվայի գեղարվեստի կենտրոնական դպրոցում
21 Փետրվարի 2024, 08:45
Մոսկվայի գեղարվեստի կենտրոնական դպրոցում բացվել է «Տեղի հանճարը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված ականավոր քանդակագործ և տաղանդավոր մանկավարժ Կոնստանտին Լազարի Պետրոսյանի հիշատակին:
Նախագիծը ստեղծվել է վարպետի սաների նախաձեռնությամբ և ուժերով:
Ցուցահանդեսում ներկայացված են Պետրոսյանի ստեղծագործության տարբեր ժամանակաշրջանների քանդակներ, վարպետի հիշատակը վառ պահող տարբեր իրեր, ինչպես նաև սաների աշխատանքները, որոնք հետագայում դարձել են հայտնի քանդակագործներ, մանկավարժներ, նկարիչների միության անդամներ, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսներ:
«Կոնստանտին Լազարևիչն անհավանական նկարիչ-քանդակագործ է, ով իր ողջ կյանքը նվիրել է ոչ միայն արվեստին, այլև դասավանդմանը: Իր յուրաքանչյուր աշխատանքի մեջ հաջողվել է հոգի և խոր իմաստ ներդնել։ Այդ պատճառով նրա ստեղծագործությունները միշտ արձագանք են գտնում մեր սրտերում», — ասել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիական ուսումնարանի տնօրենի պաշտոնակատար Ելենա Արտեմևան։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 7-ը: