ՌԴ չեմպիոն Դիանա Պողոսյանը մեկնաբանել է իր հաջող պրոֆեսիոնալ նորամուտը ММА-ում

21 Փետրվարի 2024, 17:50

Սպորտ

Թեթևագույն քաշային կարգում MMA-ի Ռուսաստանի չեմպիոն Դիանա Պողոսյանը մեկնաբանել է իր հաջող պրոֆեսիոնալ նորամուտը և պատմել անսովոր բոնուսի մասին: Այս մասին գրում է «Սպորտ Էքսպրեսը»:

«Ես կարծում եմ, որ իմ յուրաքանչյուր մենամարտը յուրովի բարդ է։ Ամենադժվարը սեփական գլխում հասկանալն ու մենամարտին տրամադրվելն է, իսկ հետո ամեն ինչ կախված է ձեր պատրաստությունից և ուժից, որը ցույց կտաք մենամարտի ընթացքում: Եկատերինբուրգ, բարև: Ի դեպ, այդ հարվածի համար ես ստացել եմ 5000 ռուբլի, քանի որ դա իմ առջև դրված խնդիր էր։ Դա բոնուս է: Այն իսկական մարտահրավեր էր, բայց ես արեցի դա: Հիմա, ի դեպ, միայն այդ մասին եմ մտածում», — Պողոսյանի խոսքերն է մեջբերել MMA.Metaratings.ru-ն:

Նա հաջողությամբ է սկսել պրոֆեսիոնալ կարիերան։ Փետրվարի 16-ին Վորոնեժում կայացած Open FC 39 մրցաշարում 22-ամյա հայուհին ընդամենը մեկուկես րոպեում նոկաուտի է ենթարկել М-1-ում հանդես գալու փորձ ունեցող Զարինա Գումերովային: