Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

20 Փետրվարի 2024, 20:45

Սպորտ

Վարազդատ Լալայանն առաջին անգամ կարիերայում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը Վարազդատ Լալայանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն (205+250):

Այս քաշային կարգում Հայատանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ արդյունքով արծաթե մեդալակիր է (190+247):

Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրել է 200 կգ, երկրորդով՝ 205 կգ: Երրորդ մոտեցման 210 կգ-ը ձախողել է: Այս վարժությունում Լալայանը փոքր ոսկե մեդալ է նվաճել։