Մնացական Իսկանդարյանը կմասնակցի հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Նոր բարձրություն» մրցաշարին

25 Փետրվարի 2024, 13:18

Սպորտ

Աշխարհի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի հաղթող Մնացական Իսկանդարյանը հաստատել է իր մասնակցությունը իր մասնակցությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Նոր բարձրություն» միջազգային մրցաշարին, որը կանցկացվի 2024 թվականի մայիսին Սամարայում: Այս մասին գրում է samara.kp.ru-ն:

Հայտնի ըմբիշները՝ Ռուսաստանի օլիմպիական չեմպիոններն, արդեն հրավերներ են ստացել՝ դառնալու մրցույթի պատվավոր հյուրեր։

Մրցաշարին իրենց մասնակցությունը, Իսկանդարյանից բացի, հաստատել են նաև սպորտային մարմնամարզության Ռուսաստանի օլիմպիական չեմպիոն Սվետլանա Խորկինան, հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովը: