Ադրբեջանի միակ կոնցեպցիան բոլոր հայերին երկրի երեսից ոչնչացնելն է. Կև Օրկիյան
22 Փետրվարի 2024, 22:30
Ադրբեջանական կառավարությունը և, իհարկե, նրանց առաջնորդ Ալիևը այս մոլորակի ողջ հայությանը ոչնչացնելու մոլի կողմնակիցներ են։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է դերասան Կև Օրկիյանը:
«Ադրբեջանի միակ կոնցեպցիան բոլոր հայերին երկրի երեսից ոչնչացնելն է, ինչը, ներողություն եմ խնդրում, փորձել է անել Հիտլերը, փորձել է անել Ստալինը, փորձել է անել Չինգիզ Խանը: Դե, շատերը փորձել են դա անել:
Գիտեք, կա մարդասիրություն և կա անմարդկայնություն, և ես կարծում եմ, որ ադրբեջանական կառավարությունը, նույնիսկ պարտադիր չէ, որ մարդիկ լինեն, իսկ ադրբեջանական կառավարությունը և, իհարկե, նրանց առաջնորդ Ալիևը այդ մոլորակի ողջ հայությանը ոչնչացնելու և պարզապես ձերբազատվելու մոլի կողմնակիցներ են։ Դա շատ քաղցկեղային մտածելակերպ է, չարորակ, շատ բարբարոսական մտածելակերպ։ Այնպես որ, խոսքը ոչ թե ինչ-որ մեկին (Ալիևին) բացատրելու մասին է, ոչ, դու չես կարող դա անել, այլ նրան իշխանությունից հեռացնելու մասին»,- նշել է Օրկիյանը:
Նա ընդգծում է՝ նույնիսկ ադրբեջանական ժողովուրդը չունի ընտրության ազատություն, և ամեն ինչ դեպի ներքև է գնում:
«Ցավոք, ընդամենը մի քանի օր առաջ Ալիևը կրկին իշխանության եկավ արդեն հինգերորդ անգամ։ Եվ ինձ համար դա պարզապես ցույց է տալիս, որ նույնիսկ ադրբեջանական ժողովուրդը չունի ընտրության ազատություն, ամեն ինչ դեպի ներքև է գնում, ամեն ինչ կոռումպացված է, դա բռնապետություն է։ Բայց ինչ ցանես, այն էլ կհնձես, և ես անհամբեր սպասում եմ, որ մի օր դա տեղի կունենա նրա հետ»,- եզրափակել է Օրկիյանը: