Ըստ նախնական վարկածի՝ զինվորը կյանքից զրկվել է ծառայակցի արձակած կրակոցից

25 Փետրվարի 2024, 15:18

Հայեր

Armlur.am-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական վարկածի՝ զինվորը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից։ Այս պահին իրավապահները դեպքի վայրում են ու պարզում են համգամանքները։

Ըստ նախնական վարկածի՝ երկու զինվորները որեւէ տարաձայնություն կամ խնդիր չեն ունեցել միմյանց մեջ ու ըստ նախնական վարկածի՝ կրակոցն անզգուշության հետևանք է եղել, ինչն էլ ճակատագրական է եղել Ավագ Զաքարյանի համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։