Էդուարդ Մարտիրոսյանը դարձել է «Ապագայի խաղեր» մրցաշարի ամենաարժեքավոր խաղացողը
ММА մարտիկ Էդուարդ Մարտիրոսյանը դարձել է «Ապագայի խաղեր-2024» մրցաշարի ամենաարժեքավոր խաղացողը «Ֆիջիթալ-մարտարվեստ» մրցաձևում: Մրցումներն անցկացվել են Կազանում։
Մարտիրոսյանը (ռեկորդ ՝ 3-0) Հայաստանի MMA Fighters թիմի կազմում հաղթել է 5-0-ով, այնուհետև MMA-ի երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Նիկիտա Սոլոնինին (ռեկորդ՝ 8-6):
«Ապագայի խաղեր» մրցաշարում Հայաստանից դեռ հանդես է գալիս FC Van ֆուտբոլային թիմը: Ֆուտբոլային մրցաշարը դեռ շարունակվում է:
Նշենք, որ մրցաշարն անցկացվում Է Կազանում փետրվարի 21-ից մարտի 3-ը: