Եկատերինբուրգում կանցկացվի հայ պոեզիայի երեկո
01 Մարտի 2024, 19:44
Մարտի 2-ին Եկատերինբուրգում կանցկացվի հայ պոեզիայի երեկո՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին։
Երեկոյի ընթացքում կհնչեն Թումանյանի բանաստեղծությունները ռուսերեն և հայերեն լեզուներով: Հանդիսատեսի դատին կներկայացվեն նաև երաժշտական համարներ:
Նշվում է նաև, որ երեկոն կազմակերպել է Սվերդլովսկի մարզի «Անի-Հայաստան․ հայ համայնք» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը։