Գեղասահքի մարզիչ Գուրգեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել
Խորհրդային Միության գեղասահորդ Գուրգեն Վարդանյանը, ով 1989 թվականին տեղափոխվել է Հունգարիա՝ որպես մարզիչ աշխատելու համար, Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Վերջին տարիներին Վարդանյանը զբաղեցրել է Հունգարիայի գեղասահքի ֆեդերացիայի մարզական տնօրենի պաշտոնը: 2023 թվականի գարնանը նա քննադատության է ենթարկվել Ռուսաստանից մեծ թվով մարզիկների հավաքականում ընդգրկվելու պատճառով։
2023 թվականի մայիսի 4-ին Վարդանյանը լքել է պաշտոնը։13:48