Հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ առաջընթաց դեռևս չկա. Սերդար Քըլըչ
02 Մարտի 2024, 17:20
Անթալիայում ընթացող Դիվանագիտական համաժողովին պատասխանել են Հայաստանի հետ սահմանի բացման մասին հարցին։
Մասնավորապես, ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին, Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, որ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ առաջընթաց դեռևս չկա, Անկարան և Երևանն այդ ուղղությամբ աշխատանք են տանում։
«Առայժմ տեղաշարժ չկա, աշխատում ենք», — ասել է նա։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էլ նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան աշխատում են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։