Մայք Գևորգյանը դուբլի հեղինակ` «Բավարիայի» Մ19 թիմի դեմ խաղում
06 Մարտի 2024, 08:50
Հայ կիսապաշտպան Մայք Գևորգյանը դուբլ է գրանցել Մյունխենի «Բավարիայի» մինչև 19 տարեկանների թիմի դեմ խաղում:
«Մյունխեն 1860»-ի Մ19 թիմի 18-ամյա կիսապաշտպանը Բունդեսլիգայի Մ19-ի հերթական տուրի տնային խաղում 53-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, իսկ 79-րդ րոպեին հաղթանակ պարգևել իր թիմին:
Գևորգյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման, խփել չորս գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: