ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցից
06 Մարտի 2024, 15:02
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ մանրամասներ ներկայացնելով նախօրեին տեղի ունեցած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցից:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, ինչպես նաև փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում», — նշված է ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրությունում։