Չենք պատրաստվում Հայաստանի հետ զորավարժություններ անցկացնել․ ԵՄ ներկայացուցիչ
07 Մարտի 2024, 13:30
Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա։ Այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
«Եվրամիությունը չի նախատեսում նաև անդամ երկրների տարածքում վերապատրաստել հայ զինվորականներին, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական և տնտեսական արժեքների վրա հիմնված կառույց»,-ասել է նա։