Միջինքը և «Հայկական գաթայի փառատոնը»՝ Ախալքալաքում

08 Մարտի 2024, 16:20

Մշակույթ

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Միջինքին (Մեծ պահքը կիսող օրը) կազմակերպվել է «Հայկական գաթայի» փառատոն։

jnews.ge-ի փոխանցմամբ՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, ինչպես ամեն տարի՝ Մեծ Պահքի կեսին, սեղաններ էին գցվել հայկական զարդանախշերով սփռոցներով։

Աստիճանաբար դրանց վրա հայտնվում էին ախորժելի, զարդարված, կարմրաթուշ հայկական գաթաներ՝ պատրաստված տնային տնտեսուհիների ձեռքերով։ Ախալքալաքում, հայկական ավանդական քաղցր գաթայից բացի, պատրաստում են աղի և պահքի գաթա, որպեսզի Մեծ Պահքը պահող ծխականները նույնպես կարողանան գաթա համտեսել։