Բառնաուլում բացվել է նկարչուհի Տաթևիկ Արսենյանի ցուցահանդեսը

09 Մարտի 2024, 20:44

Մշակույթ

Բառնաուլի «Կոդ» արվեստանոցում բացվել է նկարչուհի Տաթևիկ Արսենյանի ցուցահանդեսը։

Ինչպես խոստովանում է Տաթևիկը, նա իրեն անվանում է ոչ թե նկարչուհի, այլ հոգու պրոյեկտոր։ Իսկ արվեստասերները նրա կտավները կախարդական են համարում։

Իր աշխատանքում ցանկալիին հասնելու համար նկարչուհին զբաղվում է յոգայով, մեդիտացիայով և ինքնաճանաչմամբ։ Նկարչուհին կարծում է, որ ուրիշի զգացմունքները հասկանալու համար հարկավոր է ուսումնասիրել սեփականը։
Տաթևիկ Արսենյանի ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 14-ը։