Զակ Բոգոսյանը նոր պայմանագիր է կնքել NHL-ի ակումբի հետ

11 Մարտի 2024, 00:05

Սպորտ

Հոկեյի ազգային լիգայում (NHL) հանդես եկող «Մինեսոտա Ուայլդ» ակումբը պաշտպանպես հայտարարել է ամերիկահայ պաշտպան Զակ Բոգոսյանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով՝ մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Այդ ընթացքում 33-ամյա Բոգոսյանը կստանա 2,5 միլիոն դոլար աշխատավարձ։

NHL-ի ընթացիկ մրցաշրջանում Զակ Բոգոսյանը մասնակցել է 43 հանդիպման ու դարձել 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նա 2023թ․ նոյեմբերին էր «Տամպա Բեյից» «Մինեսոտա» տեղափոխվել։ Կարիերայի ընթացքում փորձառու պաշտպանը NHL-ում անցկացրել է 830 հանդիպում ու հավաքել 222 (58+164) միավոր։